ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Լևոն Զուրաբյանը բացատրո՞ւմ է, թե՞ արդարանում

Լևոն Զուրաբյանը բացատրո՞ւմ է, թե՞ արդարանում
20.03.2014 | 15:32

Փակ դռների հետևում մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանի օրակարգ կմտցնեն ապրիլի 28-ին:

Հանրապետականի դիմադրությունը նախատեսում են ճեղքել «համաժողովրդական մոբիլիզացիայով»․ «Իշխանությունները կնահանջեն միայն մեկ դեպքում՝ եթե ժողովուրդը դուրս գա փողոց: Նրանք շատ լավ հասկանում են, որ այն, ինչ եղավ, օրինակ, Յանուկովիչի հետ, կարող է լինել իրենց հետ»:
Զուրաբյանն ասաց, թե ապրիլի 28-ին «Հանրապետական ճահիճին» այլընտրանք են առաջարկելու՝ սոցիալ-տնտեսական համապարփակ ծրագիր:
Նրա խոսքով՝ մինչև կառավարությանն անվստահություն հայտնելու համաձայնեցված հարցը խորհրդարանում բարձրացնելը, քառյակը դրա հաջողությունը հասունացնելու է տարբեր հանրային միջոցառումներով: Հղում անելով մարտիմեկյան հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ Զուրաբյանն ասաց, թե Հանրապետական կառավարության կազմում ոչ մի դեպքում չեն ընդգրկվի: Նա փոխանցեց, որ կադրային հարցեր չեն քննարկել: Վստահ են, որ այսօրվա կառավարությունը հեռանալու է, իրենք են բարելավելու ժողովրդի վիճակը. «Այսինքն դուք ուզում եք համարեք, որ մենք արդեն այնքան վերջացած մարդ ենք, որ ինչ-որ գործ ձեռնակում ենք՝ որևէ հույս չունենալո՞վ: Մենք վստահ ենք, որ շատ ճիշտ գործ ենք բռնել»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ կիսում են անցած շաբաթավերջին Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած տեսակետը, թե կառավարությանն անվստահություն հայտնելը կիսամիջոց է: Այդուհանդերձ հրաժարակի հարց են դնում, որովհետև համախմբման գործիք են համարում․ «Ինքնին արդեն լավ գործընթաց է: Բայց նաև՝ ընդամենը մի քայլ, որը երկրի խնդիրները մինչև վերջ չի լուծում, բայց սկիզբ է դնում մի պրոցեսի, որի ավարտն է Սերժ Սարգսյանի, այս կոռումպացված ռեժիմի հեռացումը: Մենք հենց այդպես էլ դիտարկում ենք: Այնպես որ, այդ հարցում որևէ տարաձայնություն մենք չունենք պարոն Հովհաննիսյանի հետ»:
Հարցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի հրավիրած հանդիպումները դարձան որոշման հանգելու խթան, Զուրաբյանը պատասխանեց․ - «Ոչ կուզեմ նսեմացնել, ոչ էլ չափազանցնել պարոն Ծառուկյանի դերը: Կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը հավասար ներդրում ունեն այս որոշումների կայացման գործում»:
Մինչև կառավարության հրաժարականը քառյակը հանդես կգա մեկ այլ միասնական նախաձեռնությամբ․ Զուրաբյանի ձևակերպմամբ՝ «քերթման սխեմաների» բացահայտումն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով մարտի 24-ին իրենք առաջարկելու են կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թվականների ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղեր, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի թանկացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքները սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը»:
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը որոշել են մասնակցել «Դեմ եմ» շարժման՝ շաբաթ օրը նախատեսված հանրահավաքին:

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ